Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

«Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»
30.01.2014 | 16:33

«ՅՈՒԿՈՍ» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, ով վերջերս է ազատ արձակվել բանտից, կարծում է, որ յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի: Լրագրողի հարցին, թե որքան է «անմեղ նստողների» թիվը, Խոդորկովսկին ասել է`«ամբողջովին անմեղները 10 տոկոս են»:
Խոսելով այս թեմայի շուրջ, նա որոշ մանրամասներ է ներկայացրել իր բանտային կյանքից. «Ավազակները, գողերը, մասնագիտացված հանցագործներն այդ տարածքներում նույնպես 10 տոկոս են կազմում , մնացած 80 տոկոսը հարբեցողներն ու թմրամոլներն են…Այո , 10 տոկոսն են անմեղները, իսկ 20 տոկոսը նստած են ոչ այն բանի համար, ինչում մեղադրվում են: Նրանք մեղավոր են, բայց ոչ այնքան մեծ սխալների համար, ինչում նրանց մեղադրում են»,-ասել Խոդորկովսկին: Նրա խոսքով, եթե մեղքը ապացուցված չէ, ապա նրանք մեղավոր չեն: «Ես կարծում եմ, որ 10 տոկոսի նկատմամբ պետք է արդարացնող դատավճիռ լինի, ըստ այդմ, բանտարկյալների 10 տոկոսը չպետք է բանտում գտնվի այսօր, քանի որ նրանք անմեղ են: Եվ դարձյալ 15 տոկոսը չպետք է այնտեղ լիներ, քանի որ, թեև նրանց մեղավոր են ճանաչել, բայց մեղքը չի ապացուցվել, հետևաբար նրանք իրավաբանորեն անմեղ են: Եթե առաջինը (անմեղների հարցը), պարզ է բոլորին, ապա երկրորդը (չապացուցվածներինը), ցավոք սրտի, շատ անհասկանալի է»,-ասել է նախկին բանտարկյալը` հավելելով, որ այն ճամբարում (Կարելիա), որտեղ նա անցկացրել է իր ազտազրկված օրերը, շատ էին այնպիսի մարդիկ, ովքեր «նստել են» առանց պատճառի: «Շուրջ 70 տոկոսը Կենտրոնական Ասիայից եկած աշխատանքային միգրանտներ են»,-հաղորդել է Խոդորկովսկին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ